Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իր...

Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,-հայտնել է նա։