Արարատ Միրզոյանն այսօր իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:
ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Վրաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը։
«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։