
Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինության փոխնախարար Շահրիար Աֆանդիզադեն հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան բանակցություններ են վարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի շուրջ, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը։
«Իրանը ներկայացրել է իր առաջարկած 16 հոդվածներից բաղկացած հուշագիրը՝ որոշելու, թե ինչպես Ռուսաստանը կմասնակցի եւ ներդրումներ կկատարի Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծում», - ասել է Աֆանդիզադեն։
Նրա խոսքով, Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է մասնակցելու Ռեշտ-Աստարա երկաթուղու իրագործման ավարտին` տրամադրելով ֆինանսական օգնություն:
Այդ կապակցությամբ առաջարկվել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հուշագիր եւ կնքվել է եռակողմ հուշագիր Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը հաջորդել է երեք երկրների նախարարների ստորագրած համատեղ հայտարարությանը:
«Չնայած Իրանը բանակցություններ է վարել Ռուսաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ՝ մասնակցելու Ռաշթ-Աստարա երկաթուղու նախագծի իրագործման ավարտին, երկիրը կավարտի նախագիծը՝ անկախ նրանից, Ռուսաստանը ներգրավված է, թե ոչ»,- հավելել է նա։
Աֆանդիզադեն նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի 13-րդ համատեղ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել՝ մինչեւ 2023 թվականը 10 միլիոն տոննա ապրանք տեղափոխելու վերաբերյալ։ 15 միլիոն տոննա բեռ փոխանցելու համաձայնություն են տվել նաեւ երեք երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։