Թե բա՝ տրանսպորտի բարելավված համակա՜րգ, ասեք-...
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ 
Երևանի քաղաքապետարանում, դեմքերին շատ լուրջ արտահայտություն տված, փողկապավոր ընկերները գործավարական նիստ են անցկացնում, իսկ այդ նույն պահին քաղաքացիները մետրոյում հայտնվել են բլոկադայում:
Թե բա՝ տրանսպորտի բարելավված համակա՜րգ, ասեք-կանե՜նք…
Խորհուրդ կտամ այդ նիստին քննարկել նաեւ, թե ինչու է վերջին շաբաթվա ընթացքում տրանսպորտում ամենաքիչ վճարումը եղել։ Չեք քննարկի…Որովհետեւ ինքներդ գիտեք, որ դա բոյկոտի արդյունքն է։
Ակնհայտ է, որ միջազգային բոլոր հարթակներում պետությունը մեկուսացրած ու նվաստացրած իշխանությունն անկարող է նաեւ պետության ներսում որեւէ բարեփոխումներ իրականացնել , ինչին ականատես ենք լինում մենք ամեն օր։