Թբիլիսիում մինչև ապրիլի 24-ն անցկացվելու են Հ...

Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում՝ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում, անցկացվել է  «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով լուսանկարների ցուցադրություն։  Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այն կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը:

Նշվում է, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մինչև ապրիլի 24-ը նախատեսվում է նույն թեմայով ցուցադրություններ կազմակերպել նաև Թբիլիսիի տարբեր այլ թաղամասերում։