ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին Կարասին-Աբաշիձե հանդիպման մասին: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հաղթահարելու հունիսի իրադարձություններից հետո կողմերի միջև ստեղծված բարդ իրավիճակը:
«Երկուստեք հայտնել են պատրաստակամություն, որ հաղթահարվի այն բարդ իրավիճակը, որը Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է Թբիլիսիում հունիսյան իրադարձություններից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:
Մոսկվայում հայտարարել են, որ հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է այն հարցի կարևորությունը, որ Թբիլիսին հետևություն է արել տեղի ունեցածից հետո և պահպանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել պատասխանատու մոտեցումները:
«Սա կբացի իրավիճակի կարգավորման գործընթացի ճանապարհը, այդ թվում՝ երկու երկրների միջև ավիաչվերթների վերականգնման հնարավորությամբ»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում:



