Թայվանում երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվ...

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Թայվանի միջազգային ռադիոն: SET News տեղական լրատվական պորտալը, հղում անելով հրշեջներին, հայտնում է 711 վիրավորի մասին:

77 մարդ դեռ սպասում է փրկարարական օգնությանը, հայտնի չէ նրանց վիճակը:

Չինաստանի սեյսմոլոգիական վարչության տվյալներով՝ այսօր 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հուալիեն շրջանի ափերի մոտ, որը գտնվում է Թայվանի արևելյան մասում։ Դրանից հետո, ըստ գերատեսչության, կղզում ավելի քան չորս բալ ուժգնությամբ 11 ցնցում է տեղի ունեցել։ Վիճակագրության համաձայն՝ Հուալիեն կոմսությունում ցնցումները տեղի են ունենում ավելի հաճախ, քան կղզու այլ շրջաններում։ 2018 թվականի փետրվարին 6,5 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը խլեց 16 մարդու կյանք, ևս 285-ը վիրավորվեց։

Միաժամանակ, ամենահզոր երկրաշարժի ուժգնությունը, ըստ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության թարմացված տվյալների, կազմել է 7,7 բալ։ Դրանից հետո 6,6 և 6,3 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դատելով X-ում օգտատերերի տեղադրած կադրերից՝ Թայվանում որոշ շենքեր վնասվել են՝ թեքվել են և մասամբ ավերվել։