Տավուշեցուն մտահոգում է «անկլավների» հանձնման...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. 

«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի  հետ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում էինք։

Հարգանքի տուրք մատուցեցինք 1991 թ․ մայիսի 6-ին զոհված ոստիկանների հիշատակին։
Այնուհետև այցելեցինք Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։

Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։

Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։

Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները։
Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։

Հարցի շուրջ մենք ևս հայտնեցինք մեր տեսակետը»: