«Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական...

«Տեղեկատվության ստուգման կենտրոնից»  հայտնում են, որ facebook-ի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես հայկական առաջին արհեստական բանականություն։ Այն առաջարկում է հաղորդագրություն ուղարկել և ստանալ «իսկական» տեղեկատվություն։

«Հայտնում ենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում նրանց նախագիծը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանն ու նամակագրություն չսկսել այս աղբյուրի հետ։ Այն կարող է ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հերթական գործիքը լինել։

Եթե արդեն սկսել եք նամակագրությունը բոտի հետ, ապա կարող եք ապաակտիվանալ՝ հայատառ գրելով «չեղարկել» բառը, այնուհետև սեխմեք «ոչ