Տարին 90 օրից ավելի ՌԴ-ում գտնվելու դեպքում կ...

Հունվարի 1-ից երկու օրենք է ուժի մեջ մտել, որոնք շատ ուղիղ ազդելու են մեր միգրացիոն հոսքերի վրա: Այս մասին  ասուլիսի ժամանակ ասաց միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

«Ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել Ռուսաստանում, այդ ժամկետը կրճատվել է և տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր գտնվել ՌԴ-ում: Օրենքի այս կետից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայություններում են աշխատում: Եթե իրենց աշխատանքն ավելի երկար ժամանակ պահանջի և 90 օրը լրանա, երբ իրենք ՌԴ տարածքում են գտնվում՝ մուտքի արգելք կստանան և առնվազն 3 տարի չեն կարողանա մուտք գործել ՌԴ: 

Հաջորդ օրենքն այն է, որ սահմանպահները կարող են իրենց հայեցողությամբ կարող են թույլ չտալ մուտք գործել ՌԴ»,- նշեց նա: