Տարեցներին խնամքի ծառայություններ տրամադրելու...
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:
 
Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։
 
Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։
 
Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝
շուրջօրյա խնամք
ցերեկային խնամք
տնային խնամք
ժամանակավոր կացարանի տրամադրում
կացարանով ապահովում
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն