«Տարածաշրջանում պատերազմ չի լինի». Իրանի ՊՆ ն...

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադռեզա Աշտիանին, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, ասել է. «Տարածաշրջանում պատերազմ չի լինի, իսկ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ մեր հանրապետության դիրքորոշումը պարզ է։ Մենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական ոչ մի փոփոխություն չենք ընդունելու, և դա բոլորը գիտեն»։