Տարածաշրջանում միայն ՀՀ-ն և Վրաստանն են դասվո...

Freedom House միջազգային միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը։

«Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ զեկույցը գնահատել է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:

Տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատնը, Ադրբեջանը և Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:

Հայաստանի ընդհանուր միավորների հանրագումարը նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանը 3 կետով վատացրել է իր դիրքերը և ունի 55 միավոր։

Թուրքիան ունի 33 միավոր, Ռուսաստանը` 12, Իրանը՝ 11, իսկ Ադրբեջանը՝ 7։