Տաջիկստանում գրանցված երկրաշարժը 5 մարդու կյա...

Տաջիկստանի կենտրոնական հատվածում գտնվող Բուստոն գյուղի հինգ բնակիչ է մահացել հուլիսի 10-ին գրանցված 5.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկու անչափահաս վնասվածքներով հոսպիտալացվել են:

Ցնցումների հետևանքով վնասվել  է շուրջ 20 բնակելի տուն, ինչպես նաև էլեկտրահաղորդալարեր:

Նախագահի հանձնարարականով ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, ովքեր ժամանել են դեպքի վայր, գնահատելու վնասն ու այն փոխհատուցելու գումարի չափը: