SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:
Վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 25 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր:
Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաև հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շ. Թումանյանը, որն աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է:



