Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվեց շրջափակման մ...

Կապանում ՏԻմ ընտրությունների նախօրեին ադրբեջանցիները տհաճ անակնկալ արեցին սյունեցիներին։ Հենց հիմա Սյունիքի միջպետական ճանապարհին` Ճակատենում ադրբեջանցիների կուտակում կա։ Պարզվում է՝ թշնամին նորից մի նոր հենակետ է տեղադրում Սյունիքում։

Եվ հատկանշական է, որ այս մասին լուռ է իշխանությունը, մարզպետը անգամ հարկ չի համարել մոտենալ թշնամու նոր թիրախ դարձած բնակավայրին։ Դե իսկ ՊՆ-ից առհասարակ ծպտուն չկա, կարծես սուվերեն տարածքում ամեն օր ադրբեջանցիների հայտնվելը դառնում է մեր ուժայինների համար սովորական իրադարձություն։

Ընդգծենք, այս նոր հենակետի տեղակայումը լրիվ նոր ռիսկեր է ստեղծում հայկական մի քանի բնակավայրի համար՝ Ճակատեն Շիկահող, Սրաշեն Ներքին հանդ, Ծավ համայնքների։