Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել Արթուր Հովհաննիսյան վերնագրով պատգամավորի ճեպազրույցը՝ Անդրանիկ Քոչարյան պատգամավորի անվեհեր ու հայրաշունչ հայացքի ներքո, որտեղ երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանքներ ու ստահոդ լուրեր, այդ թվում նաև այն, որ իբրև թե ժողովուրդը Կաթողիկոսի օրհնությամբ հարձակվել է Պետության վրա:
Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով:
Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր
- հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից,
- հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ,
- վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին,
- որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,
- որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:
Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):
Հ.գ. հուսով ենք կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին»։