Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Սուրեն Պապիկյանը 2018թ. մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար: 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից և կառավարության ձևավորումից հետո 2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում։

Կառավարության կառուցվածքում փոփոխություններից հետո՝ 2019թ. հունիսի 1-ի, Պապիկյանը վերանշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում: