Այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Թագուհի Թովմասյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար դռնփակ աշխատանքային քննարկում «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների
վերաբերյալ»:
Դռնփակ քննարկմանը հրավիրված էին մասնակցելու ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության և ՀՀ ֆինանսների նախարարություններից։
Սակայն նիստն, ըստ էության, տապալվեց, քանի որ ինչպես Թովմասյանն ասաց, Սուրեն Պապիկյանի անունից գրություն է ստացել, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել։
Թագուհի Թովմասյանի հրավերն ընդունել են «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր եւ ֆիննախի ներկայացուցիչը։



