ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանին, համատեղության կարգով, նշանակել Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»։