Սուդանի արևմուտքում վերսկսվել են մարտերը՝ չնա...

Սուդանի արևմուտքում վերսկսվել են զինված բախումները զորքերի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև։ Այդ մասին  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Asharq հեռուստաալիքի տեղեկատվության` մարտեր են ընթանում Արևմտյան Կորդոֆանի նահանգում։ Տեղեկատվություն չկա բախումների պատճառի և կողմերի կորուստների մասին։

Միևնույն ժամանակ Սուդանի բանակը և հատուկ ջոկատայինները Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսել են անուղղակի բանակցությունների հերթական փուլը։ Որպես միջնորդ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը։

Սպասվում է, որ կողմերը կքննարկեն զինադադարի հնարավորությունը և ռազմական գործողությունների վերջնական դադարեցման հեռանկարները։

Վերջին վեց ամսվա ընթացքում կողմերը մի քանի փուլով խորհրդակցություններ են անցկացրել Ջիդդայում: Բազմիցս հայտարարվում էր բանակի և հատուկ նշանակության ջոկատների միջև հրադադարի ռեժիմ հաստատելու մասին, սակայն ձեռք բերված համաձայնություններից և ոչ մեկը մինչև վերջ չի կատարվել: