Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել և դուրս եկել հանրային խորհրդի կազմից։ Մանուկյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ կառավարության հետ համագործակցելու փորձերը տապալվել են ու ինքն անիմաստ է համարում խորհդի կազմում իր գործունեությունը։
Ըստ էության կառավարությունը երկար է սպասել սրան ու կառավարության ղեկավարի չհանդիպելը Վագեն Մանուկյանի հետ նպատակ ուներ ստիպել վերջինիս հեռանալ այդ պաշտոնից։
Ամիսներ առաջ հրապարակումներ եղան, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում շատ է ցանկանում հայտնվել Ստյոպա Սաֆարյանը։ Խոսակցություններ են շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է Սաֆարյանին տեսնել այդ պաշտոնին։
Եթե իրականում Փաշինյանը ցանկանում է, որպեսզի խորհուրդը շարունակի մնալ ոչինչ չասող կառույց, ապա Սաֆարյանը ամենահարմար թեկնածուն է, իսկ եթե նպատակ կա բարձացնել կառույցի դերը, ապա ղեկավարի պաշտոնում պետք է հայտնվի հանրության համար հեղինակավոր անձնավորություն, որը չի փորձի կառավարության սպասավորի դեր կատարել։



