Ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքար...

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը: Իր ելույթում նա խոսել է տնտեսական աճի տեմպերի ու մոտ հեռանկարում նախատեսվող ծրագրերի մասին:

«Ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը պետք է լինի շարունակական, բայց դրանք տնտեսական աճը, աշխուժությունը խթանելու պաշար ունեն, այդ պաշարը ինչ-որ մի պահի պիտի սպառվի, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը խթանելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը: