Ուկրաինայի հակամարտության գոտում իրադրությունը բարդ է, ինտենսիվ մարտերը շարունակվում են: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից՝ խոստովանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Ես մտադիր եմ նաև բարձրացնել Ուկրաինայի թեման: Ինտենսիվ մարտերը շարունակվում են, իրադրությունը մարտադաշտում մնում է բարդ, ուստիև, մենք պետք է շարունակենք մեր ինտենսիվ աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա: