Ստեղծված իրավիճակում, երբ ազգային աղետ բերած...

Ստեղծված իրավիճակում, երբ բոլորիս գլխին ազգային աղետ բերած խմբակն իր պարագլուխով հրաժարվում է հեռանալ, քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործիքակազմի կիրառումը (այդ թվում՝ փողոցներ փակելը) բացարձակապես իրավաչափ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջաններնը, Շոիշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։