![Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղր...](/imgs/posts/medium/2025/02/eb33743.jpeg)
Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: