Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանն ապամոնտաժվել է: Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջելու նրա կառուցողական պահանջներին:Ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։



