Շուշիի մոտակայքում ջրատարի վրա աշխատող քաղաքացիները գնդակահարվել են ոչ թե զինվորականների, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական թիկնազորի աշխատակցի կողմից: Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա 24»։
«Աշխատանքային խումբը գտնվում էր դեպի Շուշի տանող երկու ճանապարհների միջնամասում։ Աշխատանքի ժամանակ նրանց է մոտեցել տարբերվող զինվորական համազգեստով բարձրահասակ տղամարդ, կանգնել նրանց առջեւ եւ սկսել գոռալ՝ չխոսելով ոչ ռուսերեն, ոչ էլ ադրբեջաներեն։ Բանվորները փորձել են բացատրել, որ փոխում են ջրատար խողովակները, սակայն մարդասպանը շարունակել է ձայներ արձակել, որից հետո իջեցրել է ավտոմատը, հանել ատրճանակը եւ սկսել է կրակել։
Մեկ մարդ տեղում մահացել է, մյուսները փորձել են թաքնվել, սակայն մարդասպանը շարունակել է կրակել նրանց վրա։ Որպես կանոն, ատրճանակներով զինված են կամ սպաները, կամ Ազգային անվտանգության աշխատակիցները։ «Տարբերվող ռազմական համազգեստից կարել է ենթադրել, որ մարդասպանը եղել է Ալիևի թիկնազորի անդամ և ուղղակի հրաման է կատարել», - գրում է կայքը։
Ի դեպ, այդ ժամանակ օկուպացված Շուշիում էին գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։



