Ստամբուլում սպшնվել է ԴԱԻՇ-ի զինյալը

«Իսլամական պետության» զինյալը, որը, ենթադրաբար, ահաբեկչական հարձակում էր պլանավորում, սպանվել է Ստամբուլում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, հաղորդում է TRT Haber-ը։

«Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բյուրոն գործողություն է իրականացրել Սուլթանբեյլի շրջանում՝ 21-ամյա Բերքան Դ.-ին ձերբակալելու համար, որը, ենթադրաբար, կապված էր «Իսլամական պետության» հետ և ահաբեկչական հարձակում էր պլանավորում Թուրքիայում։

Գործողության ընթացքում կասկածյալը կրակ է բացել ոստիկանների վրա և սպանվել պատասխան կրակից», – հաղորդում է հեռուստաալիքը։

Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է մեկ քաղաքացի։ Սկսվել է հետաքննություն։