Ստամբուլում ռուս-ուկրաինական ​​հանդիպումը կօգ...

Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փորձագիտական ​​խորհրդակցությունները կդառնան հանդիպումների շարքում առաջինը և կհանգեցնեն երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքի հարցերում տարաձայնությունների հաղթահարմանը: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ այսօրվա հանդիպումը կլինի առաջինը նմանատիպ փորձագիտական ​​խորհրդակցությունների շարքից, որոնք մեզ կմոտեցնեն ամերիկյան կողմի հետ առաջացած տարաձայնությունների հաղթահարմանը, վստահության միջոցների ամրապնդմանը և այլն», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Նա նշել է, որ «փորձագետները հսկայական աշխատանք ունեն անելու», ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն կտա տեղեկատվություն ստանալուն պես:

Ստամբուլում դեռ չեն ավարտվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնք սկսվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ին (Երևանի ժամանակով՝ 11։00-ին)։