Սրբազան շարժմամբ Սասնա Ծռերը փորձում են փրկվե...

Տավուշը հանուն հայրենիքի կամ Սրբազան շարժման հենց առաջին օրից դրանում ակտիվ, բայց ոչ առաջնորդող դեր է ստանձնել ԱԺԲ-ն կամ առավել հայտնի Սասնա Ծռեր խմաբավորումը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։


Շատերին է զարամցրել նրանց ակտիվությունը, քանի որ նրանք, ըստ էության, միացել են մի պրոցեսի, որտեղ բացի իրենցից հիմնական մյուս ուժերը Ռուսաստանի նկատմամբ առնվազն լոյալ դիրքավորում ունեն։ Ինչու՞ է ԱՄՆ դրոշի ներքո հանրահավաքներ անող այս խմբավորումը մասնակցում այս գործընթացին։ Սա հարց է, որ տալիս են մարդիկ իրենք իրենց։


Ոմանք փորձում են այս հարցին պատասխանելու համար դավադրապաշտական տեսություններ բերել, իսկ իրականությունն այն է, որ այս գործընթացին մասնակցելով ԱԺԲ/Սասնա Ծռերը վերադառնում են Հայաստանի քաղաքական իրականություն։ Նրանք, ըստ էության, մերժված էին գրեթե բոլոր ուժերի կողմից, անգամ արևմտամետների ու սա առիթ է առնվազն այս փուլում դառնալ ոչ մերժելի կամ փորձել կամուրջներ կառուցել քաղաքական դաշտում, որպեսզի դուրս գան մարգինալացման ընթացքից։


Սա նրանց գլխավոր մոտիվացիան է։