Ադրբեջանը փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Գրասենյակը կոչ է անում Ռուսաստանում ապրող հայերին լինել աչալուրջ ու չտրվել սադրանքների:
«Ռուսաստանում բնակվող հարգելի հայրենակիցներ: Ադրբեջանը կրկին փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում, հրահրել ազգամիջյան բախումներ եւանկարգություններ: Այս ընթացքում մենք խնդրում ենք ձեզ լինել աչալուրջ, զգույշ, չտրվել սադրանքների, համագործակցել տեղական իրավապահների հետ:
Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք եւներուժ պետք է ուղեկցել բացառապես Հայաստանի ու Արցախի ուղղությամբ»,-նշվում է հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ:



