Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակը, որում ընդգծվում է, որ Եվրոպայում Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունների վերականգնումը կլինի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություն։
Փաստաթղթի հիմնական դրույթներն են.
- Եվրոպայում կայունության պայմանների վերականգնում և Ռուսաստանի հետ ռազմավարական կայունություն։
- Եվրոպային հնարավորություն տալ կանգնել սեփական ոտքերի վրա և գործել որպես միավորված ինքնիշխան պետությունների խումբ, այդ թվում՝ ստանձնելով սեփական պաշտպանության համար առաջնային պատասխանատվություն՝ առանց որևէ հակառակորդ ուժի գերիշխանության։
- Եվրոպական երկրների ներսում Եվրոպայի ներկայիս հետագծի նկատմամբ դիմադրության զարգացում:
- Եվրոպական շուկաների բացում ամերիկյան ապրանքների և ծառայությունների համար և ԱՄՆ աշխատողների և բիզնեսների նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովում:
- Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայի առողջ երկրների կառուցում՝ առևտրային կապերի, զենքի վաճառքի, քաղաքական համագործակցության, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների միջոցով։
- ՆԱՏՕ-ն չպետք է ընկալվի որպես «անընդհատ ընդլայնվող դաշինք»։
- Խրախուսել Եվրոպային միջոցներ ձեռնարկել մերկանտիլիստական գերհզորության, տեխնոլոգիական գողության, կիբերլրտեսության և այլ թշնամական տնտեսական գործելակերպերի դեմ պայքարելու համար։



