ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ քիչ առաջ ավարտվեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշումը կհրապարակվաի վաղը՝ ապրիլի 30–ին ժամը 10։30–ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։



