Իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ առաջիկայում կլինեն աղմկոտ նոր ձերբակալություններ։ Իշխանության որոշ անդամների կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խնայելու ոչ ոքի։
Ըստ մեր զրուցակիցների՝ սպասվող ձերբակալությունների մասին ամենախոսուն ապացույցը վարչապետի մորաքրոջ տղայի ձերբակալությունն էր, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի ցուցումով։
Այդ ձերբակալությունը թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանի հետ «քայլած» իշխանավորներին գթասրտություն սպասել վարչապետից։ Բոլորի համար հասկանալի է՝ եթե նա իր մորաքրոջ տղային չի խնայել, ապա որևէ մեկին չի խնայելու։
Իշխանության ներսում, սակայն, մի փորք հույս դեռ կա։ Նրանք սպասում են, թե ինչպես կզարգանա ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունը։ Եթե Սանասարյանը չձերբակալվի, ապա դա կնշանակի, որ այնուամենայնիվ Փաշինյանի համար կան անձեռնմխելի մարդիկ, որոնց ներվելու է ամեն բան։



