
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ին և 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20 մ/վ։
Երևանում փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 27-ի ցերեկն սպասվում է ձյուն։