Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմա...

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։