Սպասելի է եղել, որ Բաբաջանյանի գործունեության...

«Սպասելի է եղել, որ Բաբաջանյանի գործունեության որոշակի  փոփոխություն պետք է լինի՝ նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ կապված: Ակնկալել ենք ու նա էլ իր հայտարարությամբ հանդես է եկել: Մենք նստաշրջան ենք սկսում, և ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական: Սա քաղաքական խնդիր է, որևէ կերպ թույլ չեմ տա, որ տեղափոխեն անձնական դաշտ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խմբակցությունը լքելու մասին Բաբաջանյանի հայտարարությունը սպասելի է եղել իրենց: 

Մարությանը հայտնեց, որ իրենց կուսակացությունը Բաբաջանյանից ակնկալում է մանդատի հետ ստանալ մանդատը՝ նշելով, որ 
Բաբաջանյանի հետ միայն մի անհամաձայնութուն է եղել ՍԴ հարցով: