Սպառողների բողոքների համար ներդրվել է նոր թվա...

Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը ստեղծել է թվային հարթակ՝ սպառողների իրավունքներին առնչվող բողոքներին լուծում տալու համար։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ունե՞ք սպառողների իրավունքներին առնչվող խնդիրներ։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրված «Սպառողի օգնական» թվային հարթակի միջոցով Ձեր բողոքին լուծում կտրվի։

Պաշտպանե՛ք Ձեր իրավունքները։  Դիմե՛ք «Սպառողի օգնականին»՝ արագ, պարզ և հասանելի։