
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հակադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ ասել էր՝ «գլուխդ պատով տվեցիր»։
«Պարո՛ն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու, լսի՛, եթե ձեր ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի «գլուխդ պատով տված» նախադասություն, գլուխ չէր մնա, դուք իրավիճակը լարելու չեմպիոն եք»,- հայտարարել է Սիմոնյանը։
Գեղամ Մանուկյանը տեղից հակադարձել է, Սիմոնյանն էլ նշել՝ «սպառնո՞ւմ եք ինձ»։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկն արձագանքել է՝ ասելով՝ «հա», Ալեն Սիմոնյանն էլ պատասխանել «գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարա սպառնա»։