Սովորե՛ք Նիկոլի ինադու. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե Արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը նշել է, որ Փաշինյանը տեսել է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, նա որոշել է «պլաստինկեն» փոխել։

«Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասել է Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։

«Հետևաբար իր կողմից կրթության քարոզչությունը փարիսեություն է ու ցինիկություն»,-նշել է նա:

 «Սովորե՛ք Նիկոլի ինադու, կարծում եմ, որ իր օրինակը այլևս բացառություն է մեր պատմության մեջ, այլևս երբեք իր նման թերուս, անհայրենիք, անարժեք մարդ հայաստանում իշխանության չի լինելու։ Սովորեք ձեր համար, երկրի համար, Նիկոլի ինադուն և նրան հանելու համար»,- ասել է Աշոտյանը: