Սորոսականների սիրտը նախարարի պաշտոն է ուզում․...

Օրերս Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարար նշանակեց իր դասընկերոջը՝ Վահե Ղազարյանին , որը մինչ այս ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում։

Սորոսական կազմակերպություններին այս որոշումը դուր չի եկել։ Ըստ Politik.am-ի տեղեկությունների ամիսներ առաջ սորոսական կազմակերպություններին Նիկոլ Փաշինյանը խոստացած է եղել, որ հենց նրանց թեկնածուին կնշանակի այդ պաշտոնում, սակայն վերջին պահին ինչ որ բան է փոխվել ու Վահե Ղազարյանն է նշանակվել։

Փաշինյանի այս նշանակումից հետո սորոսական ՀԿ-ները հայտարարությամբ հանդես եկան և տեղեկացրեցին, որ  դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Արևմուտքից գրանտ ստացող այս կազմակերպությունները դեմ են Վահե Ղազարյանի նշանակմանը, քանի որ այդ պաշտոնում պետք է քաղաքացիական անձ (այսինքն իրենց թեկնածուն) նշանակվեր։

Սա ամենևին չի նշանակում, թե նրանք խզում են կապերը իշխանությունների հետ, այլ նշանակում է, որ նրանք իրենց բոլոր տեղեկատվական միջոցները ծառայեցնելու են Վահե Ղազարյանին այդ պաշտոնից հանելու գործին և ընթացքում ճնշում են գործադրելու Փաշինյանի վրա, որպեսզի ի վերջո իրենց պահանջը կատարվի։

Սորոսականների այս պայքարն իհարկե չի նշանակում, թե Վահե Ղազարյանը տարբերվում է Փաշինյանի դավաճանական թիմի մյուս անդմաներից իր բարոյական արժեքներով։ Այս ամենը պարզապես նշանակում է, որ արևմտյան գրանտներով պահվող ՀԿ-ները, այսինքն Արևմուտքը, ցանկանում են ուժային այս գերկառույցը իրենց անմիջական հսկողության տակ վերցնել, իսկ թե ինչ պլաններ ունեն, դա արդնե միայն կարելի է ենթադրել։