Սոնա Մարտիրոսյանը ազատման դիմում է ներկայացրե...

Սոնա Մարտիրոսյանը ազատման դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Մարտիրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի գործընկերներուզում եմ տեղեկացնելոր դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համարԻնձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:

Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանինորի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համարԼավ եղեք»,- գրել է Մարտիրոսյանը: