![Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ...](/imgs/posts/medium/2025/02/2bea036.jpeg)
Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայությունը։
Ցնցումները զգացել են Մակարենկո միկրոշրջանի բնակիչները, և այդ մասին հայտնել են փրկարարներին։
Տարեսկզբին Սոչիում մի շարք ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել, որոնց առաջացման պատճառը եղել է Կովկասում երիտասարդ լեռների աճը, ՌԻԱ Նովոստիին բացատրել է քաղաքի սեյսմոլոգիական կայանի ղեկավար Ելենա Կարպովիչը։