Սնուփ Դոգի համերգը չի կայացել, հետևաբար գումա...

Մենք դիմել ենք Սնուփ Դոգի համերգի  գումարը վերադարձնելու համար, սպասում ենք արձագանքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս պահին սպասում ենք կազմակերպության արձագանքին, այդ իմաստով մեր գործողությունները պարզ են: Պայմանագրի դրույթներից ելնելով` սպասում ենք, որ գումարի վերադարձ կլինի: Համերգը պլանավորված էր, կազմակերպված էր, սա որևէ մեկի դիտավորությունը չէ, ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ համերգը այլևս հնարավոր չի եղել կազմակերպել, հետևաբար ամեն ինչ պարզ է, գումարը պետք է վերադարձվի, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք»,- ասաց նախարարը: