Սլովենիայի ընտրություններում երկու առաջատար կ...

Սլովանիայի իշխող լիբերալ «Ազատության շարժում» կուսակցությունը և աջ կողմնորոշում ունեցող «Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունը» մարտի 22-ին կայացած խորհրդարանական ընտրություններում գրեթե հավասար ձայներ են հավաքել:

Euronews-ը հաղորդում է, որ ըստ նախնական արդյունքների՝ վարչապետ Ռոբերտ Գոլոբի «Ազատության շարժումը» ստացել է ձայների 28,5%-ը (29 տեղ), իսկ նախկին վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորած «Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունը»՝ 28,1%-ը (28 տեղ):

Սա նշանակում է, որ կուսակցություններից ոչ մեկը 90-տեղանոց խորհրդարանում մեծամասնություն չի ունենա՝ առանց փոքր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու:

Արդյունքների հրապարակումից հետո Գոլոբը վստահություն է հայտնել, որ հաջորդ կառավարությունը կկազմի իր կուսակցությունը: