Սկի հացի փող չունեմ, հիվանդ եմ, չեմ կարողանու...

Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են քաղաքացիներին կոչ անել, որ չվճարեն 150 դրամ։

Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի վճարելու 150 դրամ. «Կնստենք, կգնանք, չենք վճարի: Լսել եմ, որ հսկիչներ են լինելու տրանսպորտում, թող լինեն, թող տուգանեն, ես գումար չունեմ: Սկի հացի փող չունեմ, հիվանդ եմ, չեմ կարողանում գնալ բժշկի, ո՞նց վճարեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում։