
7or.am-ի ձեռքի տակ են հայտնվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից վարորդներին տրվող ապօրինի հրահանգների նոր սկանդալային ձայնագրություններ։
Դրանցից պարզ է դառնում նաև, որ օրեր առաջ Երևանում գրանցված տեղումների ժամանակ իրականում ձնամաքրման աշխատանքները լիարժեք չեն իրականացվել, թեև քաղաքային իշխանությունը հանրային դաշտում փորձում էր ճիշտ հակառակ քարոզչությունը տանել։
Ահա, թե ինչու էին մարդիկ կանգառներում սառած սպասում տրանսպորտին․ պարզապես, փողոցները մաքրված չէին։