Սիրիական բանակի ռազմաբազան հրթիռակոծության է...

Հասաքեի նահանգում գտնվող սիրիական բանակի ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքի տարածքից: Այս մասին գրում է SANA պետական ​​լրատվական գործակալությունը:

Ըստ Սիրիայի բանակի՝ Հասաքեի նահանգի Յարուբիա բնակավայրի մերձակայքում գտնվող ռազմաբազաներից մեկը թիրախավորվել է հինգ հրթիռով, որոնք արձակվել են Իրաքի Թել ալ-Հավա գյուղի տարածքից։

Նշվում է, որ այս միջադեպի շուրջ իրաքյան կողմի հետ փոխգործակցություն է հաստատվել։ Իրաքյան բանակը սկսել է ներգրավված անձանց որոնելու գործողություն։

Ըստ հրապարակման՝ սիրիական բանակը լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի է բերվել և կկատարի իր պարտականությունները երկրի տարածքը պաշտպանելու և ցանկացած գրոհ հետ մղելու գործում։

Ամերիկյան ուժերը դուրս են եկել Սիրիայի ռազմաբազաների մեծ մասից, այդ թվում՝ այն բազայից, որը ենթարկվել է հրթիռակոծության. այն սիրիական բանակին է հանձնվել փետրվարին։