Սիմոնյանը՝ Գանձասարում Հաջիևի հայտարարության...

Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է: Միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան: Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

«Ես կարող եմ հիմա սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք՝ բոլորս, 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ: Մենք հարյուր անգամ ասել ենք, որ բանակցություններին, խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվենք, և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,-նշել է նա:

Լրագրողների հարցին՝ միակողմանի՞ է խնամքը, նա պատասխանել է՝ ես իրենց համար պատասխանատու չեմ և չեմ էլ ուզում պատասխանատու լինել: Մենք ոչ իրենց աչքն ունենք, տեսնելու՝ իրենք ոնց են տեսնում իրավիճակը, ոչ էլ իրենք մեր աչքն ունեն: 

Հարցին՝ այդ հարցով խոսե՞լ է ԱԽ քարտուղարը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ այո՛, խոսել եմ:

«Կա իրենց տեսակետը և կա մեր տեսակետը, և իմ աշխատանքի իմաստն այն է՝ մեր տեսակետները չբերել, բախեցնել մեկը մյուսին: Ասում եմ՝ հիմա կարող եմ մեկ, տասը նախադասություն ասել, ասեն՝ ուխ, այս ինչ լավ ասաց, բա հետո՞»,-ընդգծել է նա:

Լրագրողը հետաքրքրվել է՝ Ալեն Սիմոնյանն ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, աղվանական չէ:

«Որ մենք մտնեք այդ խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու, ձեր կարծիքով:

Այսինքն՝ մեր ինքնության պաշտպանությունը դրանո՞վ է պայմանավորված»,-պատասխանել է նա:

Դիտարկմանը՝ ամբողջ դեսպանական կազմին տանում են, հայկական պատմամշակութային կոթողները ներկայացնում աղվանական, ԱԽ քարտուղարն արձագանքել է.

«Մենք էլ այդ նույն դեսպանական կազմին տարել ենք Մատենադարան»,-նշել է Ալեն Սիմոնյանը: